Այսօր բռնցքամարտի աշխարհի առաջնության ցերեկային մրցահերթում Հայաստանի ազգային հավաքականի չորս անդամներ հաղթանակ տարան։
Հովհաննես Բաչկովից հետո Արտուշ Հովհաննիսյանը 80 կգ քաշային կարգում պայքարից դուրս թողեց ավստրալացի Զակարի Բրաունին։
Գերազանց մենամարտ անցկացրեց 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը առաջին երկու ռաունդներում նոկդաունի ենթարկեց նույնպես ավստրալացի Լեո Նիկոլսոնին, որից հետո ռինգի մրցավարը դադարեցրեց մարտը։
Կարդացեք նաև
Եվ վերջակետը դրեց գերծանր քաշային Դավիթ Չալոյանը։ Նա միավորներով առավելության հասավ տաջիկ Մուհամմադ Աբրորոդինովի նկատմամբ։
Այսօր դեռ պայքարի մեջ ներգրավվելու են Բարեղամ Հարությունյանը՝ 48 կգ, Արթուր Բազեյանը՝ 60 կգ եւ Վախթանգ Հարությունյանը՝ 75 կգ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ





















































