ՀՀ նախկին ՄԻՊ, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանը նշել է.
«Եկեղեցու վերաբերյալ հարցին իմ պատասխանը հետևյալն է․
Ինձ և մեր քաղաքացիների մեծամասնությանը հոգնեցրել են Նիկոլ Փաշինյանի անօրինականությունները մեր եկեղեցու նկատմամբ, քանի որ դա արդեն պայքար է մեր պետականության դեմ, քայքայում է մեր դիմադրողականությունը։
Մեզ պետք է այնպիսի պետություն, որի ղեկավարը առաջնորդվում է բացառապես օրենքով, որի ղեկավարը զբաղված չէ հանուն իր անձնական և քաղաքական շահերի մարդկանց ձերբակալելով, որի ղեկավարը չի միջամտում եկեղեցու ներքին գործերին, իսկ եկեղեցու ներկայացուցիչները չունեն որևէ քաղաքական պաշտոն զբաղեցնելու կարիք։
Կարդացեք նաև
Այս ամենը մեզ շեղում է մեր հիմնական օրակարգից։ Այս անվերջ մանիպուլյացիաները, բաժանարար քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի, եպիսկոպոսների անձնական կյանքի քննարկումները, Վարչապետի անձնական կյանքի քննարկումները։
- Սրանք չեն ստեղծում գոնե մեկ աշխատատեղ։
- Չեն ամրապնդում մեր Զինված ուժերը։
- Չեն բարելավում մեր կրթական համակարգը
- Չեն ստիպում հակառակորդին դուրս գալ մեր երկրից զավթված տարածքներից:
Հետևաբար մենք չպետք է թույլ տանք, որ մեզ շեղեն այս հարցերով։
Մենք պետք է կենտրոնանանք մեր օրակարգային խնդիրների վրա, մեր երկրի համար անհրաժեշտ։
Իմ օրակարգային խնդիրը, ես շարունակելու եմ կենտրոնանալ դրա վրա։
Ստեղծել բարեկեցիկ, ուժեղ, արդար Հայաստան»։


















































