Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազանի պաշտպանական թիմն մտահոգություն է հայտնում ՊՈԱԿ-ի կեցվածքի և Սրբազանի առողջության հետ կապված հարցով դանդաղկոտություն դրսևորելու վերաբերյալ

Դեկտեմբեր 08,2025 23:20

ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի N 825-Ն որոշմամբ հաստատված կարգով ղեկավարվելով և նկատի ունենալով այն հանգամանքը, որ Միքայել Սրբազանը ցանկություն է հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ում՝ 07.10.2025թ. Միքայել Սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանի կողմից դիմում է հասցեագրվել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությանը՝ ակնկալելով միջոցներ ձեռնարկել Միքայել (Գևորգ) Աջապահյանի վիրահատությունը կազմակերպելու, այդ թվում՝ Միքայել արք. Աջապահյանի համաձայնությունը «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը փոխանցելու կապակցությամբ:

Այնուհետև, Միքայել Սրբազանի պաշտպանի կողմից 29.10.2025թ., 06.11.2025թ. և 10.11.2025թ. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին հասցեագրվել են դիմումներ:

Դիմումներով ներկայացվել են համապատասխան բժշկական փաստաթղթեր, Միքայել Սրբազանի գրավոր համաձայնությունը և ՊՈԱԿ-ից ակնկալվել է միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի վիրահատությունը, ինչպես նաև մեկ այլ հիվանդության բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ի միջոցով կազմակերպելու կապակցությամբ:

Մեր տեղեկություններով, Միքայել Սրբազանին ՊՈԱԿ-ից առաջարկել են, բացի  «Իզմիրլյան» բժշկական կենտրոն ՓԲԸ-ից այլ հիվանդանոց ընտրել, սակայն Միքայել Սրբազանը պատճառաբանել է, որ իր հիվանդությունների բուժումն անցել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, ունի բժիշկ և վստահում է այդ հիվանդանոցին ու բժշկին:

28.11.2025թ. գրությամբ «Քրեակատարողական բժշկության Կենտրոն» ՊՈԱԿ տնօրենը  ընդունելով, որ անհրաժեշտ է պլանային վիրահատություն, միայն նշել է, որ անվճար բժշկական օգնությունից Միքայել Սրբազանը հրաժարվել է:

Ինչպես տեսնում ենք, նշված գրությամբ չի հայտնվել դիրքորոշում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում Միքայել Սրբազանի հաշվին վիրահատվելու և բուժում անցնելու խնդրանքի վերաբերյալ:

Պաշտպանական թիմն իր մտահոգությունն է հայտնում ՊՈԱԿ-ի կեցվածքի և Սրբազանի առողջության հետ կապված հարցով նման դանդաղկոտություն դրսևորելու վերաբերյալ և պատրաստվում է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Միքայել Սրբազանի Առողջության իրավունքը պաշտպանելու համար:

 

Միքայել սրբազանի պաշտպանների թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031