Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնազավթված Արցախում ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Երից Մանկանց վանքը

Դեկտեմբեր 09,2025 10:32

Artsakh Monuments. Քոչվոր ադրբեջանցիները պղծել ու վանդալիզմի են ենթարկել Երից Մանկանց վանքը (17-րդ դար):

Տարածված տեսանյութի մեջ երևում է, որ անհետացել են բեմի վրա դրված եկեղեցու մանրակերտները, Սուրբ սեղանին հենած խաչքարը։

Ջարդել են գեղաքանդակ խաչքարի ստորին հատվածը, որն ընկած է գետնին։

Աջակողմյա որմնախորշի մեջ տեղադրված քանդակը երեսնիվայր ընկած է։

Կից լուսանկարները մինչև բռնազավթումը և հետո։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031