Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու «դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով (առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը՝ մի խումբ անձանց կողմից, խուլիգանական դրդումներով)», հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք՝ «Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանը, երեկ՝ դեկտեմբերի 8-ին, ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր.
««Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։
Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ։
Կարդացեք նաև
Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ.-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»։

















































