Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանը, մոտ 50 ՀՀ քաղաքացի հետը վերցրած, գնացել էր Կիրանց՝ թերեւս կատարելու իր խոստումը՝ ցույց տալու իր օրոք ձեռք բերված սպառազինությունը:
Կառավարության մեր աղբյուրից իմացանք, որ 50 հոգին դիմում է ոչ թե ՊՆ, այլ՝ հենց ՀՀ վարչապետին: «Նա տեսնում է, թե ովքեր են, ինչ են, եւ որոշում է ներգրավել քաղաքացուն այդ խմբերում»: Տեղեկացանք, որ այդ 50 քաղաքացիները, որոնք Փաշինյանի հետ գնացել էին Կիրանց, Կիրանցից չէին, այլ Կառավարման ակադեմիայի դասախոսներ էին եւ սաներ: Կիրանցի վարչական ղեկավար Կամո Շահինյանն ասում է. «Չգիտեմ, թե ոնց էին հավաքել, ճիշտն ասած: Այնտեղ դասախոսներ էին, ուսանողներ էին»:
Նա եւս ներկա է եղել Փաշինյանի կազմակերպած «էքսկուրսիային» դեպի Կիրանցի պատը, որը տեղաբնակներն անվանում են «լացի պատ»: Այնտեղ Փաշինյանը ճառ է ասել, պատմել, թե ինչ անվտանգ է Կիրանցում ապրելը:
Մոլի իշխանամետ Կամո Շահինյանը հաստատում է՝ ճիշտ է ասել վարչապետը: «Բնակչությունը մինչեւ սահմանազատումը եղել է մոտ 380 մարդ, բայց հիմա դարձել է 460: Նրանք բնակարանաշինարարության ծրագրով եկողներն են, դեռ ստեղ չեն ապրում, բայց հայտ են ներկայացրել: Սարքում են հիմա, կարծում եմ, էդ սարքված բնակարաններում 80 տոկոսը կապրի»,- ասում է Կիրանցի վարչական ղեկավարը:
Իսկ նոր սպառազինությունը ձեզ ցույց տվեցի՞ն, մարդիկ պետք է նոր զինատեսակնե՞ր տեսնեին, թե՞ դպրոցն ու վերականգնված եկեղեցին: «Այո, այդ ամեն ինչը եղավ»,- կարճ կապեց Շահինյանը:
Կարդացեք նաև
Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

















































