Հակակոռուպցիոն կոմիտեն ԴԱՀԿ նախկին պետի հարազատներին, յուրաքանչյուրին 50 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակել։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի եղբայրը (քեռու որդին)՝ «Միկշին»-ի սեփականատեր Տիգրան Հարությունյանը, եւս մեղադրյալի կարգավիճակ ունի:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ նախկին գլխավոր հարկադիր կատարողի վերաբերյալ քննվող քրեական վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նրա ազգականների նկատմամբ։
Վերջիններս մեղադրվում են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով վատնմանն օժանդակելու համար։
Կարդացեք նաև
Ու մինչ Հակակոռուպցիոն կոմիտեն գործընթաց է սկսել ԴԱՀԿ նախկին պետի հարազատների շուրջ, վերջիններս նաեւ դատական համակարգում են կռիվ տալիս։
Armlur.am-ը գրել էր, որ Միհրան Պողոսյանի քեռու որդին՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի սեփականատերը, 8 հայց է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

















































