Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ ջերմ հանդիպում է եղել: Ասել եմ, որ այն, ինչ կատարվում է Միքայել և Բագրատ Սրբազանների շուրջ, կապիկություն է. Հովիկ Աղազարյան. «Իրավունք»

Դեկտեմբեր 09,2025 11:27

Օրերս ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը հայտարարել էր, որ ինքն ու Հովիկ Աղազարյանն ամեն ինչ անելու են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չդառնա վարչապետ։ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը համաձայն է Ասլանյանի հետ, սակայն կկարողանան այդ ամենն իրականացնել, թե՝ ոչ, ըստ նրա, ժամանակը ցույց կտա։

-Նախկինում Բագրատ Սրբազանին շատ խիստ քննադատում էիք, էլ տերտեր Գաբո, էլ ինչ ասես,  ինչպե՞ս է ստացվել, որ որոշել եք այցելել։

– Հիմա էլ եմ քննադատում, գնացել եմ, իմ տեսակետներն եմ հայտնել, իրենք իրենց տեսակետներ են արտահայտել: Շատ ջերմ հանդիպում է եղել, շատ հաճելի էր ինձ համար նման մարդկանց հետ շփվելը: Ես ինչ առաջ ասել եմ՝ շարժման մասին իմ պատկերացումները, Կանադայի քաղաքացի լինելու մասին, Սահմանադրության մասին, որն այսօր վարչապետն է ոտնահարում…, իմ տեսակետները հայտնեցի, և խորին հարգանք եմ տածում իր նկատմամբ: Իմ անունից էլ ասել եմ, որ այն, ինչ կատարվում է Միքայել և Բագրատ Սրբազանների շուրջ, կապիկություն է։

– Միքայել և Բագրատ սրբազաններին քաղբանտարկյալ համարո՞ւմ եք։

– Կարող եմ համարել, խնդիր չկա, բայց իրենք հոգևորականներ են, իրենք ավելի բարձր են, քան քաղբանտարկյալը: Եթե կարելի է իրենց համար ուրիշ ձևակերպում գտնել, ավելի հետաքրքիր կլինի, որովհետև Միքայել կամ Բագրատ Սրբազանները քաղաքական գործիչներ չեն, իրենք ավելի վեհ, ավելի բարձր բանի համար են անազատության մեջ։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031