Լրահոս
Օրվա լրահոսը

Մեգանախագծերն աբստրակցիա չեն, այլ գործնական գործիք առաջիկա տասնամյակներում Հայաստանն արդիականացնելու համար. Արմեն Գևորգյան

Դեկտեմբեր 09,2025 12:56
Armen gevorgyan

Սկիզբը՝ այստեղ:

Ինչպե՞ս փոխել երկրի զարգացման դինամիկան

«Առաջարկ Հայաստանին» նախագծի առաջարկով ներկայացնում եմ իմ պատկերացումները Հայաստանում խոշոր մեգանախագծերի հնարավորության և անհրաժեշտության վերաբերյալ։

Հայկական մեգանախագծերի մասնակի կատալոգ

Մեգանախագծերը աբստրակցիա չեն, այլ գործնական գործիք են առաջիկա տասնամյակներում Հայաստանը արդիականացնելու համար։ Դրանք պետք է դիտարկել ոչ թե որպես մեկուսացված նախաձեռնություններ, այլ որպես համակարգ։ Ստորև ներկայացված են մի քանի կլաստերներ, որոնք կարող են կազմել Հայաստանի կայուն զարգացման ամբողջական ճարտարապետությունը։

Այս կատալոգը չի ներառում մեգանախագծեր, որոնք կարող են հիմնված լինել բարձր տեխնոլոգիական կրկնակի նշանակության լուծումների վրա՝ նախագծեր, որոնք բավարարում են ինչպես երկրի քաղաքացիական, այնպես էլ պաշտպանական կարիքները՝ բարձրացնելով դրա դիմադրողականությունն ու անվտանգությունը: Նման մեգանախագծերը կարող են ապահովել Հայաստանի երկարաժամկետ աճ, տեխնոլոգիական անկախություն, թվային ինքնիշխանություն և մրցունակություն:

  1. Էներգետիկ և արդյունաբերական ինքնաբավություն

Այս կլաստերը կազմում է երկրի տնտեսական և ենթակառուցվածքային դիմադրողականության հիմքը։

Հիմնական նախագծեր՝

  • Նոր ատոմակայան՝ երկարաժամկետ էներգետիկ կայունություն, տեխնոլոգիական արդյունաբերության հիմք, միջազգային համագործակցության նոր բանաձևեր (կոնսորցիումը, որի մասին ես արդեն գրել եմ)։
  • Պղնձի ձուլման գործարան և մետաղական հումքի վերամշակող արդյունաբերության արդիականացում՝ հումքի արտահանումից անցում արդյունաբերական վերամշակման, արժեքային շղթաների ստեղծում, նոր աշխատատեղեր, նոր բնապահպանական լուծումներ։
  • Գլոբալ տվյալների կենտրոններ՝ կայուն էներգիայի օգտագործում, թվային կենտրոնների ձևավորում, տեխնոլոգիական ներդրումների ներգրավում։
  • Ռադիոդեղագործական և միջուկային բժշկության կենտրոն՝ նոր բժշկական արդյունաբերության ստեղծում, բժշկական ծառայությունների արտահանում, երկրում ախտորոշման և բուժման որակի բարելավում։
  • Արտադրական ենթակառուցվածքների արդիականացում (էլեկտրական բաշխիչ ցանցեր, ջրամատակարարում և ջրահեռացում, կապ)՝ երկրի տնտեսական համակարգի կենսակայունության ապահովում։
  1. Տրանսպորտ և կապ

Երկրորդ կլաստերը տնտեսական դինամիզմի և միջազգային մանևրելու հիմքն է։ Ռազմավարական արդյունք. Հայաստանը դառնում է ժամանակակից Պարսից ծոց-Սև ծով միջանցք։

  • Հյուսիս-Հարավ մայրուղի (ավարտ). արագընթաց կապ Իրանի և Վրաստանի հետ, երկրի ներսում շրջանների լոգիստիկ ինտեգրում։
  • Նոր երկաթուղիներ. Իրան-Հայաստան, Շիրակ-Վանաձոր-Իջևան, հին երթուղիների վերականգնում և վերակառուցում. Կարս-Գյումրի, Երևան-Երասխ-Ջուլֆա, Երևան-Իջևան-սահման։
  • Սյունիքի տրանսպորտային և էներգետիկ հանգույց – նոր գազատարներ, ջրատարներ, էլեկտրահաղորդման գծեր, ինտերնետային մալուխներ, թունելներ և ճանապարհներ, տարածաշրջանային լոգիստիկ կենտրոն։
  • Զվարթնոց օդանավակայանի ընդլայնում. օդանավակայանը դառնում է տարածաշրջանային հանգույց Եվրոպայից Ասիա օդային փոխադրումների համար։
  • Երևան – օդանավակայան – Զվարթնոցի տաճար – Վաղարշապատ նոր արագընթաց երկաթուղային գիծ. ագլոմերացիոն կապ, քաղաքային ճանապարհների գերբեռնվածության նվազեցում, նոր հանրային տարածքների արդիականացում։։

Շարունակելի

Արմեն Գևորգյան

ՀՀ նախկին փոխվարչապետ, ՀՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՀՀ ԱԺ պատգամավոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031