Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Փաշինյանը հայտարարի նման արգելոցների մասին, Ալիեւը կջղայնանա. Քաղտեխնոլոգը՝ Թաթոյանի առաջարկի մասին

Դեկտեմբեր 09,2025 16:22

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ նշելով, որ սահմանազատման գործընթացը, որ իբր պետք է հանգեցներ ադրբեջանական զորքի` Հայաստանի ինքնիշխան տարածքներից դուրսբերմանը, իրականում խաբեություն է։ Դրա համար Արման Թաթոյանը Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր հերթական անգամ յուրացնել իր գաղափարը եւ վերանվանել Սեւ լիճն ու հարակից տարածքները՝ «Դոնալդ Թրամփի ազգային արգելոց», իսկ Ջերմուկի լեռները՝ մինչև Սոճիների պուրակը՝ «Մելանյա Թրամփի ազգային արգելոց», դրանով հանդերձ խնդիրներ ստեղծելով Իլհամ Ալիեւի եւ նրա օգնական Հիքմեթ Հաջիեւի համար:

Թեմայի վերաբերյալ Aravot.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Ես  չեմ կարծում, որ Նիկոլը խանդավառված սա ուզելու է անել, չեմ հավատում, որովհետեւ նախ կասեն, որ գաղափարը  Արման Թաթոյանից է վերցրել, իսկ իր «պագոնները» դրանից կընկնեն: Նաեւ ինքը չի ուզենա որեւէ հարաբերություն փչացնել:

Չեմ ասում, թե լավ են հարաբերությունները, բայց օրերս մենք տեսանք, որ Արցախ բառը հայ եւ ադրբեջանցի փորձագետների հեռուստակամուրջի ժամանակ օգտագործելիս, ինչպես միանգամից ադրբեջանցիներն ասացին, թե չեք ուզում խաղաղություն, եթե Արցախ եզրույթն եք օգտագործում: Այնպես որ, եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարի նման արգելոցների մասին, Ալիեւը կջղայնանա իր վրա, դրա համար  էլ  ինքը չի անի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031