Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում. ընդհանուր դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ մենք չունենք. Ավանեսյան

Դեկտեմբեր 09,2025 17:06

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում անդրադարձել է սուր շնչառական վարակներով պայմանավորված իրավիճակին.

«Ուզում եմ ներկայացնել ամփոփ տեղեկություն Հայաստանում սուր շնչառական վարակներով համաճարակային իրավիճակի մասին: Մենք ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում, թե՛ հիվանդացության, թե՛ ԱԱՊ հիվանդանոցային օղակ և շտապօգնության ծառայության դիմելիության աճի մասով, նաև մանկապարտեզներում և դպրոցներում բացակայություն թվի մասով։

Հարգելի՛ քաղաքացիներ, ընդհանուր դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ մենք չունենք, սակայն ունենք շատ հստակ մեթոդ և գծագրված աշխատանքի մեխանիզմ, որ այն դասարանները, որտեղ բացակայություն թիվը 20%-ից ավել է, այդ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման։ Մենք մեր կրթության գործընկերների հետ ամենօրյա կապի մեջ ենք և այս հետմոնիտորինգի արդյունքներով դասարաններն ինքնուրույն կարող են անցնել հեռավար դասապրոցեսի, որ մի կողմից պաշտպանենք մեր երեխաների առողջությունը և հնարավորություն տանք, որ այդ դպրոցներում կոնկրետ իջնի թվաքանակը, բայց մյուս կողմից էլ չխաթարենք ընդհանուր հանրապետությունով դասապրոցեսը։

Նորից եմ ուզում կրկնել, ընդհանուր առմամբ համաճարակաբանական գործիքները պետք է ճիշտ կիրառվեն, և այս վերջերս անընդհատ քաղաքացիների կողմից այս հորդորներն են հնչում։ Ուզում եմ՝ դուք իմանաք, տեղեկացված լինեք, որ բոլոր գործիքները կիրառվում են ըստ ցուցման և եթե լինի համաճարակաբանական այնպիսի իրավիճակ, որ կարիք լինի ընդհանուր դասապրոցեսի մասին որոշումներ կայացնել, մենք դա կանենք, սիրելի քաղաքացիներ:

Առողջ եղեք: Խնդրում ենք՝ այն քաղաքացիները, որոնք չունեն ախտանշաններ և կարող են պատվաստվել, օր առաջ պատվաստվեն, որովհետև այսօր շրջանառվող գրիպի շտամը Ա տիպի շտամ է և բավական ագրեսիվ է: Դրա պատվաստանյութում առկա հակամարմինները, վստահ եղեք, պաշտպանական շերտ կձևավորեն և չեք վարակվի այս տարվա այս ագրեսիվ շտամով կամ վարակվելու պարագայում շատ ավելի թեթև ախտանշաններով կտանեք։

Առողջ եղեք, հետևեք ձեր առողջությանը»,-նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031