Հասարակական գործիչ Արթուր Դանիելյանն օրերս իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հերքմանը՝ «88» սուպերմարկետների ցանցում իր մասնակցության մասին։
«Հուսով եմ` տիկինը մեկ այլ ստատուսով էլ կհերքի Քաջարանի կոմբինատի բեռնափոխադրման մոնոպոլիստը լինելու ասեկոսեները»,- գրել էր Արթուր Դանիելյանը։
Խոսքը, ենթադրաբար, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին է։
Այս առիթով Aravot.am-ը դիմել է ԶՊՄԿ լրատվության բաժին՝ հետաքրքրվելով` իրականությանը համապատասխանո՞ւմ են ասեկոսեները, որ կոմբինատի բեռնափոխադրումների մոնոպոլիան պատկանում է վարչապետի կնոջը։ Ընկերության լրատվական ծառայությունից մեզ հետեւյալ պատասխանն են փոխանցել․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում գնումների և մատակարարումների գործընթացը երբևէ այսքան թափանցիկ չի եղել, որքան վերջին մի քանի տարիներին։ Միայն անցյալ տարվա ընթացքում կազմվել է մի քանի հարյուր մրցութային գործընթաց։ ԶՊՄԿ կայքում տեղադրված է և 2025 թվականի և նոր՝ 2026 թվականի պղնձի և մոլիբդենի տեղափոխման մրցույթի հայտարարությունները։ Անցյալ տարի մրցույթում հաղթել են մի քանի ընկերություն, իսկ այս տարվա մրցույթը դեռևս բաց է հայտերի համար։ Կարող եք մտնել մեր կայք, ծանոթանալ, և ինքներդ դատել ձեր մեջբերած հայտարարության արժանահավատության մասին»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































