Լրահոս
Զգուշացեք՝ կեղծիք է
Օրվա լրահոսը

«Այսօրվա իշխանությանը խանգարում է մեր հիշողությունը եւ մեր պատմությունը»․ Ռուբեն Մելքոնյան

Դեկտեմբեր 09,2025 18:01

«Հայոց ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ եւ դրա առհավատչյան, որ դա ինքնանպատակ չէ, հետեւյալն է, որ Հայաստանը բարձրաձայնում էր ընդհանրապես ցեղասպանությունների դատապարտման խնդիրը՝ լինելով ուժեղ պետություն։ Ոչ թե մենք պետականազուրկ ազգ ենք եւ թղթե շերեփի սինդրոմով տարբեր խորհրդարանների միջանցքներում աղերսում էինք ինչ-որ պատգամավորների, որ այդ հարցը բարձրացնեին, այլ դա անում էինք ուժեղ պետության մակարդակով»,- Հայաստանի Հանրապետական կուսակցության կազմակերպած «Հայաստանը ցեղասպանությունների դատապարտման եւ կանխարգելման պայքարի առաջամարտիկ» թեմայով քննարկման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ինչ-որ պահի պետք է այլ մակարդակ տեղափոխվեր, եւ այդ փորձը, որ Հայաստանը պետք է դառնար ընդհանրապես ցեղասպանությունների դատապարտման լոկոմոտիվ, հենց այդ մակարդակի փոփոխության քայլերից մեկն էր։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռուբեն Մելքոնյանի խոսքով՝ եթե իշխանությունը թույլ է, փնտրում է իրեն խանգարող ինչ-որ բան։ «Այսօրվա մեր իշխանությանը խանգարում է մեր հիշողությունը, մեր պատմությունը։ Եթե դու թույլ ես, դու գործոն չես, քաղաքականություն վարելու ի զորու չես, դրա համար քեզ հիմա խանգարում է հիշողությունը, Արարատ լեռը, եկեղեցին»,- նշեց նա։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031