Լրահոս
Զգուշացեք՝ կեղծիք է
Օրվա լրահոսը

Զգուշացեք՝ կեղծիք է

Դեկտեմբեր 09,2025 18:25

Սոցիալական հարթակներում կրկին ակտիվացել են տարբեր հայկական ընկերությունների անունից հանդես եկող կրկնօրինակ էջերը, որոնք գովազդում են գրավիչ, սակայն իրականում կեղծ խաղարկություններ՝ թանկարժեք շահումներով։

Այս եղանակով հանցավորները «խաղարկությունների» անվան տակ նպատակ ունեն ձեռք բերել Ձեր անձնական և բանկային տվյալները՝ հետագայում հափշտակություններ իրականացնելու համար։

🔴 Հորդորում ենք Ձեզ չմասնակցել նման խաղարկություններին և չկատարել պահանջվող որևէ քայլ, այդ թվում՝

– մեկնաբանություն թողնելը,

– կասկածելի հղումներով անցնելը,

– անձնական կամ բանկային տվյալների մուտքագրումը։

Զգոն եղեք և մի վստահեք կասկածելի էջերին։ ❤️

 

ՀՀ ՆԳՆ ԿԻԲԵՌՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031