Լրահոս
Զգուշացեք՝ կեղծիք է
Օրվա լրահոսը

Ծեծկռտուք ու վիճաբանություն գյումրեցի դպրոցահասակների միջև՝ աղջկա պատճառով․ նրանցից մեկի աչքերն են վնասել

Դեկտեմբեր 09,2025 21:01

Aravot.am-ի տեղեկություններով, Շիրակի մարզի քննչական վարչությունում քննվում է գյումրեցի մի քանի դպրոցահասակների մասնակցությամբ մի միջադեպ, որի ժամանակ արցունքաբեր գազ են փչել 16-ամյա մի պատանու աչքերին։

Միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ Գյումրու Գարեգին Նժդեհ պողոտայում։

Այստեղ վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել դպրոցահասակ մի քանի պատանիների միջև, որի ժամանակ «եղեջերաթաղանթի քիմիական այրվածք» ախտորոշմամբ շտապօգնության մեքենայով Գյումրի բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք են տեղափոխել 16-ամյա երիտասարդին։

Շտապօգնության Շիրակի մարզային կայանից ահազանգել են ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։

Գյումրու ոստիկանության Կումայրի բաժնի ավագ համայնքային ոստիկան Դավթյանի գլխավորությամբ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել է, որ Գարեգին Նժդեհ պողոտայում 16-ամյա երիտասարդին են մոտեցել երեք դպրոցահասակներ (ի դեպ, նրանք բոլորը նույնը դպրոցից են՝ մեկը սովորում է 8-րդ, մյուս երկուսը՝ 7-րդ դասարանում)՝ վիճաբանելով ու ծեծի ենթարկելով նրան։

Ըստ գործի նյութերի, նրանք չեն բավարարվել ծեծով, այլ միջադեպին մասնակից աղջկա մոտից՝ նրա առաջարկով (ի դեպ, ըստ նախաքննության, վիճաբանությունը ծագել է նրա պատճառով), վերցրել են արցունքաբեր գազը ու ցփնել տղայի դեմքին։

Տուժող տղայի մայրը ևս հաղորդում է ներկայացրել ոստիկանություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031