Հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը իմ դիմումով նախաձեռնել է Պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման գործընթացը՝ քննության առարկա դարձնելու համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Ռուստամ Բաքոյանի վարքագիծը, որը դրսևորվել է ոչ միայն Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածուների քննարկման ժամանակ դրսևորած պահվածքով, այլև այդ կապակցությամբ Դատարանի կողմից կայացված օրինակ ուժի մեջ մտած վճիռը չկատարելու հանգամանքով, որի կապակցությամբ ես հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և Ազգային ժողովի երեք խմբակցություններին։
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել էթիկայի հարցերով հանձնաժողովի ստեղծման գործընթացին։
Կարդացեք նաև


















































