Լրահոս
Օրվա լրահոսը

Դպրոցում տեղի ունեցած լեզվակռվից հետո երեխայի հայրը երկու անձի հետ այցելել է Ա․Կ․-ի բնակարան` ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրան

Դեկտեմբեր 10,2025 11:42

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024 թվականի հունվարի 31-ին Է.Հ.-ի և Ա․Կ․-ի միջև դպրոցում տեղի ունեցած լեզվակռվից հետո Է․Հ․-ի հայրը որոշել է արարքի համար պատժել Ա․Կ․-ին։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Է.Հ.-ի հայրը՝ Ա.Հ.-ն երկու անձի հետ այցելել է Ա․Կ․-ի բնակարան, որտեղ վերջիններս լրացնելով մեկը մյուսի գործողությունները՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա․Կ․-ի մարմնի տարբեր մասերին և հայհոյանքներ հնչեցրել։

Այնուհետև, հետագայում իրենց գործողությունները որպես հանգիստ խոսակցություն ներկայացնելու նպատակով՝ Ա․Հ․-ն նաև դաստիարակչական բնույթի խոսակցություն է ունեցել Ա․Կ․-ի հետ, որի ընթացքում պարտադրել է նրան՝ ներողություն խնդրել Է․Հ․-ից:

Վերոգրյալ գործողությունների հետևանքով, Ա.Կ.-ին պատճառվել է հոգեկան ուժեղ տառապանք:

Նախաքննության ընթացքում երկու անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը), իսկ մեկ անձի նկատմամբ՝ 196-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (անչափահասի նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը)։

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031