Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Բաբայան․ Ամենաճիշտն այն է, որ Եկեղեցին հայտարարի, որ չի խառնվելու քաղաքականությանը, չի միջամտելու քաղաքական հարցերին․ «Հրապարակ»

Դեկտեմբեր 10,2025 11:46

«Հրապարակի» զրուցակիցը ռեժիսոր, Հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանն է:

– Հանրային խորհուրդը ստեղծ­ման օրվանից բարդ ճանապարհ է անցել, 2018-ից հետո գրեթե չի գործել, այս տարի վերջապես համալրվեց ՀԽ կազմը, նախագահ նշանակվեց, բայց նորից ակտիվ չէ: Կարեւոր հարցեր չի քննարկում, չունի կայքէջ, ֆեյսբուքյան էջում ընթերցեցի, որ խորհուրդը դեկտեմբերի 4-ին` մշակույթի հանձնաժողովի նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում կազմակերպել է քննարկում՝ «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման եւ աջակցության» հայեցակարգը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ: Դրանից առաջ էլ պաշտպանության նախարար Պապիկյանի հրավերով խորհրդի անդամներն այցելել էին ՊՆ կանանց գումարտակ, սակայն օրակարգային հարցերին վերաբերելի ոչ մի քննարկում, որոշում, հայտարարություն չտեսա: Օրինակ` Եկեղեցի-իշխանություն այս սառը պատերազմին, կալանավորված սրբազաններին, կեղծ պատարագներին որեւէ անդրադարձ չկա: Գուցե դրանք տեղի են ունենում Փաշինյանի քմահաճույքով, դա՞ է պատճառը: Ինչո՞ւ այս հարցերը չեք կարեւորում:

– Մենք մոտ երկու-երեք ամիս առաջ քննարկել ենք Եկեղեցու հետ կապված հարցը: Երբ դեռ նոր էին սկսվում այդ հարաբերությունները, ասվել է, որ ամենաճիշտ տարբերակը սահմանադրական նորմերին վերադառնալն է: Եկեղեցին անջատ է պետությունից, Եկեղեցին չպետք է խառնվի քաղաքականության մեջ, պետությունն էլ չպետք է միջամտի Եկեղեցու հարցերին:

– Բայց այս ամիսների ընթացքում տեսեք, թե որքան է խորացել հարցը, ինչքան իրադարձություններ են տեղի ունեցել: Կալանավորումներ, տասը հոգեւորական անցել է իշխանության կողմը, ամեն կիրակի Փաշինյանը Վեհափառի անունը զեղչելով պատարագ է «պատվիրում»:

– Մեր ընդհանուր կարծիքն արտահայտել էինք, բայց եթե ուզում եք, ես կարող եմ իմ կարծիքն ասել: Ամենաճիշտն այն է, որ Եկեղեցին հայտարարի, որ չի խառնվելու քաղաքականությանը, չի միջամտելու քաղաքական հարցերին: Եկեք անկեղծ խոսենք` 2020 թվականից սկսած` Եկեղեցին սկսել է խառնվել քաղաքականությանը: Այն եկեղեցականները, ովքեր ցանկություն են հայտնում քաղաքականությամբ զբաղվելու, ես կարծում եմ, որ պետք է պարզապես Եկեղեցուց դուրս գան եւ զբաղվեն հենց քաղաքականությամբ: Գուցե ես միամիտ բան եմ ասում, բայց այդպես եմ կարծում: Այլ ճանապարհ ես չեմ տեսնում:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031