Լրահոս
Օրվա լրահոսը

Ի աջակցություն Հայաստանի քաղբանտարկյալների և Բաքվում պահվող հայ ռազմագերիների ակցիայից հետո ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամները բերման են ենթարկվել

Դեկտեմբեր 10,2025 12:04

ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը տեղեկացնում է

Ողջ գիշեր Երևանի տարբեր հատվածներում ՀՀԿ երիտասարդական կառույցի անդամները իրականացրել են իրազեկման ակցիաներ՝ ի աջակցություն Հայաստանի քաղաքական բանտարկյալների և Բաքվում պահվող հայ ռազմագերիների։

ՀՀԿ ԵԿ անդամներից չորսը՝ Վահե Մովսիսյանը, Սերգեյ Եղիազարյանը, Անդրանիկ Ջուրյանը և Վարդան Արզումանյանը, բերման էին ենթարկվել ոստիկանության բաժանմունք։ Ողջ ընթացքում նրանց կողքին էր նաև «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ Տղաները այժմ արդեն տանն են, ամեն ինչ նորմալ է։

Հայաստանում չպետք է լինեն քաղաքական բանտարկյալներ։ Պետք է առաջնորդվել խոսքի ազատության, մարդու իրավունքների և իրական ժողովրդավարության սկզբունքներով։

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։

Ազատություն բոլոր հայ ռազմագերիներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031