ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բաքվում պահվող հայ գերիների հարցի լուծումը կապում է խաղաղության հաստատման հետ։ Այս մասին նա ասաց Գերմանիայում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։
«Դա շատ զգայուն հարց է։ Այս խնդիրն ավելի հեշտորեն կհասցեագրվի համագործակցության և խաղաղության, քան թե հակամարտության մթնոլորտում։ Հակամարտության մթնոլորտում այս խնդիրը հասցեագրելու տարբերակ չկա։ Քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը, ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրներ նույնպես։ Դա է մեր դիրքորոշումը»:


















































