Հայ առաքելական եկեղեցու դեմ ՔՊ-ական իշխանության գործողությունները եւ տեղեկատվական ահաբեկչությունը փաթեթավորվելու է եւ ներկայացվելու է ՄԻԵԴ՝ իբրեւ եկեղեցականներին քաղաքական կյանքից չեզոքացնելու օրինակ․ այս մասին այսօր Քաղաքական իրավունքի հայկական կենտրոնի (ՔԻՀԿ) կազմակերպած «Քաղաքական իրավունքները եւ հետապնդումները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց կազմակերպության հիմնադիր անդամ, «Սրբազան պայքարի> գործով Բագրատ սրբազանի եւ Լիդյա Մանթաշյանի պաշտպան Տաթեւիկ Սողոյանը։
Հակադարձելով իշխանական ճամբարից հնչող արդարացումներին, թե ՀԱԵ դեմ արշավում են, որովհետեւ եկեղեցականները քաղաքականության մեջ են մտնում, փաստաբանը հայտարարեց․ «Հոգեւորականները քաղաքականություն մտնելու ոչ միայն արգելք չունեն, այլ լիարժեք ունեն դրա իրավունքը։ Դա նաեւ ՀՀ սահմանադրությունն է սահմանում։ Եկեղեցին պետությունից անջատ է․ դա նշանակում է, որ եկեղեցին չի հիմնական առանցքը, որի շուրջ պետությունը կառուցվում է»։ Բանախոսի գնահատմամբ, իշխանությունները մանիպուլացնելով իրականությունը եւ օգտվելով հասարակական ցածր իրավագիտակցության մակարդակից, առավել համառ է առաջ մղում իր հակաեկեղեցական արշավը։
Փաստաբանը մանրամասն անդրադարձավ 2024 թվականի հունիսի 12-ի դեպքերին, «Սրբազան պայքարի»՝ «18 արդարների» գործին։ Նա նկատեց՝ «18 արդարների» գործի առանցքը գաղտնալսումներն են՝ մոնտաժված, որոնք օգտագործված էին քարոզչական նպատակով, այդ թվում նաեւ միջազգային գործընկերների համար։ Նա մանրամասն ներկայացրեց մոնտաժված եւ իրական տեսագրությունների բովանդակությունը, դրանց համեմատություններն արեց։
Փաստաբանը հայտարարեց՝ գործով 34 վկա կա, ոչ ոք ցուցմունք չի տվել, որ ապօրինի բան է պլանավորվել։ Վկաներին ներգրավել են՝ մարդկանց կալանքները անընդհատ երկարացնելու համար ու կարեւոր չի, որ այդ վկաները ոչ մի էական բան չեն ասում։
Կարդացեք նաև
«Հայաստանում մտքերի քրեականացման գործընթաց է գնում․ մտածելը, նոթեր գրելը քրեականացվում են»,- կարծում է Տաթեւիկ Սողոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































