Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում են թույլ տեղումներ ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով

Դեկտեմբեր 10,2025 13:10

ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

դեկտեմբերի 10-15-ը

 

🟧 Երևանում դեկտեմբերի 10-ին կեսօրից հետո, 11-ի և 13-ի գիշերը հնարավոր է թույլ անձրև։ Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 11-13-ին քաղաքի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ։

🟧 Մարզերում դեկտեմբերի 10-ի ցերեկը, 11-ի գիշերը, 12-ի ուշ երեկոյան, 13-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են թույլ տեղումներ ՝ լեռնային շրջաններում ձյան և ձնախառն անձրևի, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-ին, 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 11-14-ին Արարատյան և Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Քամին արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 13-ին, 14-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031