Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավական տեսանկյունից անհերքելի փաստ է, որ Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման. Արամ Վարդեւանյան

Դեկտեմբեր 10,2025 13:26

Փաստաբան Արամ Վարդեւանյանի ֆեյսբուքյան գրառումը

Մարդու իրավունքների օր 🌎 և Հայաստանում մարդու իրավունքների իրական վիճակը: Նոր քրեական դատավարության օրենսգրքի ընդունում, նոր խափանման միջոցների նման ծավալի նախատեսում, սակայն հանրային հնչեղություն ունեցող բոլոր գործերով բացառապես կալանքի կիրառում:

Հենց այս հանրային տվյալները հստակ են դարձնում, որ Հայաստանում կալանքը չի հանդիսանում խափանման միջոց, կալանքը չի վերաբերում անձի պատշաճ վարքագծի ռիսկերի զսպմանը, այլ բացառապես ռեպրեսիվ, ավտորիտար գործիք է: Ազգային բարերար՝ Սամվել Կարապետյանը 2025 թվականի հունիսի 18-ից ակնհայտ ապօրինի կալանավորված է: Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Ժ. Մելիքսեթյանի կողմից գրավոր ընթացակարգով քննության է առնվում մեր կողմից ներկայացված բողոքները և հենց այսօր լրանում է գրավոր դիրքորոշումներ ներկայացնելու ժամկետը, իսկ դեկտեմբերի 11-ին Դատարանի կողմից պետք է կայացվի դատական ակտը: Այս ժամանակահատվածում մի շարք լրացուցիչ գրավոր բացատրություններ և դիրքորոշումներ ներկայացվել են Վերաքննիչ դատարանին, որոնք հերքում են որևէ ձևով կալանքի պահպանման իրավական հնարավորությունը:

Իրավական տեսանկյունից անհերքելի փաստ է, որ Սամվել Կարապետյանը ենթարկվում է ամենաինտենսիվ քաղաքական հետապնդման, շուրջ վեց ամիս ապօրինի կալանավորված է, և այս ողջ ժամանակահատվածում զրկված է նույնիսկ արդար դատաքննության նվազագույն երաշխիքներից: Նշվածի փաստացի ոչ իրավական հիմքերն արտացոլված են ֆեյսբուքյան արդարադատության տիրույթում՝ 2025 թվականի հունիսի 17-ին գործադիր իշխանության ղեկավարի գրառումներում:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031