Այսօր՝ Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը, հերթական անգամ պետք է արձանագրենք, որ Հայաստանում մարդու իրավունքները չեն կարող լինել ընտրովի արդարադատության ու վարչական որոշումների զոհ։
Տարիներ շարունակ հետևողական եմ մարդկանց հիմնարար իրավունքների պաշտպանությանը և շարունակելու եմ…
Ունենք շատ ծանր փաստեր․
Կարդացեք նաև
▪️ Տիգրան Գալստյան – «Սրբազան պայքարի» գործով կալանավորված գործարարը 2025թ. հունիսի 26-ից «Արմավիր» ՔԿՀ-ում կալանքի տակ է: Ազատազրկման վայրում՝ 4 ամիս անց, լուրջ առողջական խնդիրների պատճառով գործարարը հայտնվեց անվասայլակին և, ըստ ԱՆ-ից ինձ ուղարկված պատասխանի, մինչ օրս «Իզմիրլյան» ԲԿ-ում է: Իր ոտքով կալանավայր գնացած քաղաքացին այսօր անվասայլակին նստած է՝ առանց առողջությանն արժանապատիվ վերաբերմունքի երաշխիքների։ Այս հարցով դիմել եմ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանին, ով պատասխանել է, թե դա իրենց իրավասությունից դուրս է, և հարցը փոխանցել է Առողջապահության նախարարության տիրույթ: Սակայն Անահիտ Ավանեսյանը դեռ չի պարզաբանել, մինչ օրս որևէ հստակ բացատրություն չկա՝ ինչու է գործարարը հայտնվել անվասայլակի վրա։
▪️Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան – Շիրակի թեմի առաջնորդը, կալանավորվելով հունիսի 28-ին, մինչ օրս զրկված է ազատությունից։ Նա ցանկանում է վիրահատվել իր վստահելի բժշկի մոտ՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում, սակայն ստացել է այլ բուժհաստատություն «առաջարկվող» տարբերակ, իսկ նոյեմբերի 28-ի գրությամբ պարզապես արձանագրվել է, թե նա «հրաժարվել է» անվճար բուժօգնությունից՝ շրջանցելով նրա ընտրության իրավունքը։
Մենք ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ մարդու առողջությունն ու կյանքը դարձել են վարչական որոշումների պատանդ, և այս երկու դեպքը, ցավոք, բացառիկ չեն։
Երբ ազատությունը ճնշվում է, իսկ հիվանդի իրավունքը՝ խնամքի և արժանապատիվ վերաբերմունքի, ստորադրվում է, դա ոչ միայն իրավական, այլև խորապես բարոյական հանցագործություն է։
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապօրինաբար լիազորությունները դադարեցված նախագահ, անկուսակցական պատգամավոր ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

















































