Լրահոս
Օրվա լրահոսը

«Վրթանես սրբազանի հետ հանդիպում չեմ ունեցել, սպասելի չէր նրա քայլը»․ Աշոտ Դանիելյան

Դեկտեմբեր 10,2025 15:09

«Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանի հետ հանդիպում չեմ ունեցել»,- այսօր Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի նախագահ, Արցախի նախագահի պարտականությունները կատարող Աշոտ Դանիելյանը՝ անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գործողություններին ու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ 

Աշոտ Դանիելյան

Նա նշեց, որ իրենց համար սպասելի չէր Վրթանես սրբազանի քայլը։ «Հայ Առաքելական եկեղեցին գնահատական տվել է այդ հանդիպման մասին։ Եվ ես գտնում եմ, որ մեր կողմից գնահատականներ տալն այստեղ ավելորդ է։ Պետք է սպասենք Մայր Աթոռի հայտարարություններին, թե ինչպես կարձագանքեն եւ հետագա իրենց քայլերն ինչպես կիրականացնեն»,- ասաց Աշոտ Դանիելյանը։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների կողմից եկեղեցու դեմ տարվող արշավին՝ Աշոտ Դանիելյանն ասաց, որ դա անընդունելի է․ «Պետք է հանգիստ թողնել եկեղեցուն, Սահմանադրությունում էլ հստակ նշված է, որ պետությունը եւ եկեղեցին անջատ են։ Բոլոր խնդիրները, որոնք կան եկեղեցում, պետք է լուծվեն եկեղեցու ներսում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նշենք, որ Արցախի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Սահմանադրության օրվա ընդունման առիթով, հրավիրել էր լսումներ՝
«Վերադարձ Արցախ. խնդիրներ, մարտահրավերներ, հնարավորություններ» թեմայով։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031