«Մեր ձևով» համաժողովրդական շարժման մամուլի խոսնակ Մարիաննա Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը
«Մեր ձևով» ժողովրդական շարժումը Հայաստանում ամենաարագ զարգացող շարժումն է, և որոշ մարդիկ վախեցած են դրանից, և դա հասկանալի է։
Մերձիշխանական «Արարատ նյուզ»-ը հերթական ապատեղեկատվությունն է հրապարակել «Մեր ձևով» ժողովրդական շարժման գործունեության վերաբերյալ, հետո միայն կապվել ինձ հետ։
Ինչպես փոխանցեցի լրագրողին, շարժումը դինամիկ աճ է գրանցում, մեր հրապարակած վերջին տվյալներով, շարժմանը միացած կամավորականների թիվը հատել է 12 հազարը ու այս միտումը շարունակվում է։
Տեսականորեն, այս ծավալի տեղեկատվության մշակման ընթացքում բացառված չէ տեխնիկական վրիպակը, բայց ճանաչելով այս իշխանությունների և նրանց սպասարկող հարթակների գործելաոճը, ամենևին չեմ բացառում հատուկ բեմադրված սցենարը` իբրև թե դժգոհ քաղաքացու մասնակցությամբ։
Կարդացեք նաև
Ի դեպ, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի գեղեցիկ նախաձեռնությամբ մտահոգ խմբագրությանը ևս հրավիրել ենք Տաշիր Արենա՝ դիտելու Հայաստանում նախադեպը չունեցող գունեղ շոուն։
«Մեր ձևով» շարժում


















































