Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամի ֆեյսբուքյան գրառումը
Այսօր, երբ աշխարհը տոնում է Մարդու իրավունքների պաշտպանության օրը, Հայաստանից ստացվող ազդանշանները աղաղակում են ժողովրդավարության նահանջի մասին։
Իշխանությունը, որը ինքն իրեն հռչակել էր «ժողովրդավարության բաստիոն», այսօր դարձել է ընտրովի արդարադատություն և քաղաքական վենդետաներ իրականացնող։
Մենք ականատես ենք լինում, թե ինչպես են քայլ առ քայլ մարվում բոլոր ժողովրդավարական ինստիտուտները՝ աչքի ընկնելով բռնապետական ռեժիմներին բնորոշ գործելաոճով։
Կարդացեք նաև
Հայաստանի ներկայիս իշխանությունները ցուցադրում են բացահայտ թշնամանք բոլոր նրանց նկատմամբ, ովքեր համախոհ չեն իրենց ու իրենց հակապետական քայլերին։
Հայ Առաքելական Եկեղեցու դեմ նրանց սանձազերծած հարձակումը ոչ միայն կրոնի ազատության ոտնահարում է, այլև՝ ազգային կայունությունը խաթարելու փորձ։
Իսկ Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ Սամվել Կարապետյանի դեմ իրականացվողը քաղաքականապես մոտիվացված հետապնդում է՝ ուղղված բարերարի և նրա ընտանիքի դեմ։
Սեփականության իրավունքի և արդար դատաքննության պարզունակ անտեսում. ահա թե ինչպես պետք է որակել Սամվել Կարապետյանի դեմ իրականացվողը, ինչը հակասում է բոլոր այն արժեքներին, որոնք Հայաստանը պարտավորվել է պահպանել միջազգային հարթակներում։
Այսօր ՄԱԿ-ի և մարդու իրավունքներով զբաղվող կառույցների (ԵԱՀԿ, ԵԽ, ՄՀԿ և այլն) դերը կրիտիկական է։
Ժողովրդավարությունը մահանում է լռության մեջ։ Մենք կոչ ենք անում ձեզ թույլ չտալ, որ «հեղափոխական» անվան տակ բռնապետական ռեժիմ ձևավորվի Հայաստանում։ Միջազգային հանրության զգոնությունը պարտադիր է՝ ապահովելու համար, որ մարդու հիմնարար իրավունքները լինեն անխախտելի։


















































