Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջայց է կատարվել Տավուշի մարզի մի շարք վերականգնվող հուշարձանների տարածքներում

Դեկտեմբեր 10,2025 17:35

ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության մասնագետների հետ հերթական շրջայցն են կատարել Տավուշի մարզի մի շարք վերականգնվող հուշարձանների տարածքներում:

Նրանք այցելել են Սրվեղի վանք, Ոսկեպարի Սբ Աստվածածին և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցիներ, Մակարավանք:

Սրվեղի վանքը և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին վերականգնվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ. ներկայում ընթացքի մեջ են տանիքի և զանգաշտարակի կառուցման աշխատանքները:

Սրվեղի վանքում շարունակվում են 19-րդ դարի Սբ Աստվածածին և 13-րդ դարի Սբ Նշան եկեղեցիները վերականգնման աշխատանքները: Աղյուսե պատերի վերականգնումն իրականացնում են Իրանի Իսլամական Հանրապետությունից հրավիրված վարպետները: Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թ.:

Ոսկեպարի Սբ Աստվածածին (7-րդ դար) եկեղեցին նորոգվում է ԿԳՄՍՆ Պահպանության ծառայության արտաբյուջեի միջոցներով. ընթացքի մեջ են տանիքների ծածկասալերի նորոգման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է տարեվերջին:

Մակարավանքում մասնագետները քննարկել են բարերարի միջոցներով նորոգվող գավիթի տանիքի նորոգման ընթացիկ աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2026 թ.: Պատվիրատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է:

 

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031