Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոն:
Վարչապետին է ներկայացվել էներգաարդյունավետության ապահովման ուղղությամբ գիտական զարգացումներն ու տեխնոլոգիական նորարարությունները, ջրի արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:
Նշվել է, որ կենտրոնը համագործակցում է ինչպես գերմանական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ:
Կարդացեք նաև
Կենտրոնի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել նաև ՀՀ Կառավարության հետ՝ իրականացնելով փորձի փոխանակում և նպաստելով մեր երկրում էներգետիկայի ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:
Վարչապետը կարևորել է երկկողմ համագործակցությունը և նշել, որ այլընտրանքային էներգիայի զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է:
ՀՀ վարչապետի աշխատակազմ



















































