Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր երկրի վարչապետը մի բան է ասում, որը ինձ համար հասկանալի չէ»․ Տեր Հուսիկը՝ պատարագները օրհներգով սկսելու մասին

Դեկտեմբեր 10,2025 21:12

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս գրառում էր կատարել՝ առաջարկելով եկեղեցիներում կիրակնօրյա պատարագները սկսել ՀՀ պետական օրհներգի կատարմամբ։

«301 թվականին Հայ առաքելական եկեղեցին ստեղծվել է պետության կողմից, պետության որոշմամբ։

Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ՝ 10.55, բոլոր եկեղեցիներում երգչախմբերը կատարեն Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը»,-գրել էր նա։

Aravot.am-ը Շիրակի թեմի Սուրբ Յոթ վերք եկեղեցու հոգևոր հովիվ տեր Հուսիկ քահանա Գրիգորյանից կարծիք հայտնեց վարչապետի այս առաջարկի մասին։

Տեր Հուսիկն ասաց․ «Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ՝ մեզ համար շատ կարևոր են մեր սիմվոլները՝ դրոշը, գերբը օրհներգը, լսելով մեր օրհներգը՝ ոտքի ենք կանգնում։ Սիմվոլները կարևոր են, բայց բերենք, միացնենք հոգևոր կարգի մեջ տեղավորելու համար, բերենք խաչի հետ համեմատական դնենք, թե որն է ավելի կարևոր, որը՝ նվազ, դա արդեն ինքն իրենով բարոյական չէ։

Այդ երևույթը բարոյական չէ, նա կարևորված արժեք է, իսկ նա էլ սրբություն է։ Սա պիտի հասկանանք, նույնիսկ դպրոցականին հասու է հասկանալ, որ սիմվոլը կմնա սիմվոլ, հարգանք, պատիվ սիմվոլի նկատմամբ, իսկ սրբությունը կմնա սրբություն, չի կարելի այդ երկուսը բերել, տեղավորել մի տեղ ու ասել՝ բերեք այսպես անենք։

Այդպես ճիշտ չէ։ Եկեղեցին ունի իր արժեհամակարգային դրությունը, բնականաբար պետական վիճակն էլ ունի իր արժեհամակարգային դրությունը, մեկը մյուսին չի խանգարում, մեկը մյուսի նկատմամբ հարգանք պետք է ունենա։Այդպես եղել է, հիմա մի քիչ խաթարվել է, բայց այդ հասկացողությունը պետք է հիմքում դրված լինի։

Այդ հասկացողությունից դուրս, եթե փորձենք քայլ կատարել, ճիշտ չի ընկալվի։

Հիմա մեր երկրի վարչապետը մի բան է ասում, որը ինձ համար հասկանալի չէ․ ինչու պիտի բերենք մեկը՝ որպես արժեք, մյուսը՝ որպես սրբություն, միավորենք, այն դեպքում, երբ դա արհեստական է լինելու։

Եթե այդ միավորության անհրաժեշտությունը, կարիքը լիներ, վաղուց այդ հարցը կարգավորված կլիներ, մեր սիմվոլները նոր չէ, որ ունենք, քանի թագավորական գերբեր ունենք, հետևաբար և այդ միավորումը վաղուց պիտի բերեին, անեին։

Ճիշտ է՝ եկեղեցիներում կան սիմվոլներ, օրինակ բերենք Բագրատունիներին, բայց դա ցույց է տալիս, որ այդ ժամանակաշրջանում կառուցված դրություն է, ոչ թե Բագրատունիներին է պատկանում այս եկեղեցին»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031