Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայկ Կոնջորյանն իր մասին արված ճիշտ հետաքննությունը ջրելու համար սուտ մեղադրանքներ է հնչեցնում լրատվամիջոցների հասցեին». Դանիել Իոաննիսյան

Դեկտեմբեր 10,2025 21:55

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«ԱԺ ՔՊ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն իր թաուն-հաուսի ձեռք բերման համար ստացել է 20 միլիոն դրամի զեղչ։ ՀԵՏՔ-ը դա բացահայտել է, որին ի պատասխան Կոնջորյանը ասել է, որ հոդվածը կեղծ է, լրագրությունը անորակ է, իր ձեռք բերելու ժամանակ գինն ավելի էժան էր և այլն։

Այսօր խորացա թեմայի մեջ ու պարզվեց, որ ՀԵՏՔ-ը ճիշտ է և այն ժամանակ, երբ Կոնջորյանը տունը (գնման իրավունքը) ձեռք էր բերել, տվյալ կառուցապատողն առաջարկում էր ք/մ-ը սկած 410 հազարից,  իսկ Կոնջորյանն այն գնել է 300 հազարով։

Ընդ որում, ՀԵՏՔ-ը շատ պարկեշտ կերպով նախապես Կոնջորյանից մեկնաբանություն էր խնդրել ու, դե ֆակտո, մերժվել։

Հայաստանի լրատվական դաշտին ու ՀԵՏՔ-ին կարելի է շատ բանի մեջ մեղադրել։ Բայց չի կարելի անտեղի մեղադրել։

Ինչպես իշխանության հասցեին սխալ մեղադրանքները ջրում են տեղին քննադատությունը, այնպես էլ լրատվական դաշտի հասցեին սխալ մեղադրանքները ջրում են տեղին քննադատությունները։

Հայկ Կոնջորյանն իր մասին արված ճիշտ հետաքննությունը ջրելու համար սուտ մեղադրանքներ է հնչեցնում լրատվամիջոցների հասցեին, որով արժեզրկում է որոշ լրատվամիջոցների վատ պահվածքի մասին շատերիս քննադատությունը։

Հ.Գ. Այն, որ հայտնի մարդիկ հայտնի լինելու համար զեղչեր ստանում են, ես գիտեմ դեռ 2010 թվականից, երբ առևտրի կետում ինձանից շաուրմայի փող չվերցրեցին։ Կոնջորյանն այդպես կարող էր մի քանի միլիոն զեղչ ունենար, դա նորմալ կլիներ։

ԼՐԱՑՈՒՄ

Ես տեսա անհերքելի փաստ, որ այդ թաուն-հաուսներից մեկ ուրիշը ևս վաճառվել է ք/մ-ն 300 հազար դրամով, ինչը նշանակում է, որ Կոնջորյանի` բացառիկ զեղչ տալու պնդումն անհիմն է։ Կարծում եմ, սա հետագա հետաքննության առարկա է։

Այդուհանդերձ, այս պատմությունը հավանաբար չէր լինի, եթե Կոնջորյանը ՀԵՏՔ-ի հարցմանը ամբողջությամբ ու հիմնավորումներով պատասխաներ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031