Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհի առաջնությունում Ռուդոլֆ Գարբոյանը հինգերորդ մեդալը բերեց Հայաստանին

Դեկտեմբեր 11,2025 08:30

Հայաստանի ազգային հավաքականն արդեն իսկ հինգ մեդալ ունի Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։ Իսկ թե դրանք ի վերջո ինչ ձուլվածքի կլինեն, պարզ կդառնա կիսաեզրափակիչ ու եզրափակիչ մենամարտերից հետո։

Քառորդ եզրափակչում Ռուդոլֆ Գարբոյանը դժվարին պայքարում, ի վերջո, հաղթանակի հասավ Կուբայի ներկայացուցչի նկատմամբ ու իր մյուս թիմակիցների՝ Արթուր Բազեյանի, Հովհաննես Բաչկովի, Ռաֆայել Հովհաննիսյանի եւ Դավիթ Չալոյանի հետ միասին ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։

Ավաղ, մեր մյուս երեք տղաները՝ 57 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը, 80 կգ՝ Արտուշ Հովհաննիսյանը եւ 92 կգ՝ Նարեկ Մանասյանը պարտություն կրեցին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031