Վերջին շրջանում Եկեղեցու շուրջ տեղի ունեցողը շատ հաճախ ներկայացվում է որպես պետության և Եկեղեցու միջև պայքար։ Ու այդ համատեքստում ՀՀ իշխանությունները փորձում են ներկայացնել իբր պետության գերակայությունը։
Բայց եթե նայենք պատմության ընթացքում տեղի ունեցած գործընթացները, կարող ենք համոզվել, որ մեր դեպքում Եկեղեցին միշտ ավելին է եղել, քան զուտ կրոնական կառույցը, քանի որ երբ հայ ժողովուրդը դարեր շարունակ զրկված է եղել պետականությունից, հենց Եկեղեցին է ստանձնել հայ ժողովրդին համախմբող ու նրա հավաքականությունն ապահովող դերը՝ պետականության գործառույթները վերցնելով իր վրա։
Նույնիսկ թուրքական սուլթաններն ու պարսից շահերն են պատկառանքով վերաբերվել մեր Եկեղեցուն՝ հարգելով նրա իրավունքները և հաշվի առնելով հայ ժողովրդի կրոնական նախընտրությունները։ Թերևս, եթե Եկեղեցին չունենար իր պատմական դերակատարությունը, հայ ժողովուրդն իր պետականությունը կորցնելուց մի քանի հարյուրամյակ հետո ընդհանրապես ի վիճակի չլիներ նորից հառնել մոխիրներից ու վերականգնել անկախ պետությունը։
Ու այս համատեքստում այն, թե իբր ներկա իրավիճակում տեղի ունեցողը պետության և Եկեղեցու հակադրություն է, կեղծ թեզ է, քանի որ գործ ունենք ոչ թե պետության, այլ որոշակի ժամանակահատված կառավարող իշխանության հետ, իսկ իշխանությունը երբեք չի կարող նույնականացվել պետության հետ։ Պետությունը մնայուն արժեք է, իսկ իշխանություններն անընդհատ փոխվում են, որի հետ փոփոխության է ենթարկվում նաև տարվող քաղաքականությունը։
Կարդացեք նաև
Արսեն ՍԱՀԱԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































