Լրահոս
Օրվա լրահոսը

«Շաքարավազում սախարոզի և խոնավության ցուցանիշները համապատասխանել են սահմանված պահանջներին»

Դեկտեմբեր 11,2025 12:50

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել շաքարավազի իրացման ոլորտում։

Մասնավորապես մի շարք վաճառքի օբյեկտներում` «Պարմա», «Զովք», «Սիթի», «Սաս», իրականացվել են հսկիչ գնումներ, որոնց արդյունքում ձեռք բերված շաքարավազի թվով 9 նմուշներ («Чайкофский», «Кубань матушка сахар», «Степь Агрохолдинг сахар песок», «Մառանիկ», «Ոսկե ջրաղաց» անվանումներով, «Շաքարավազ սպիտակ/Ալեքս & Հոլդինգ ՍՊԸ», «Հատիկավոր շաքարավազ/ԱՁ Հովհաննես Սաֆարյան», «Շաքարավազ/ SAS փաթեթավորմամբ» և «Շաքարավազ կգ/ գնված YEREVAN CITY») ուղարկվել են լաբորատոր փորձաքննության դրանցում սախարոզի և խոնավության զանգվածային մասը պարզելու նպատակով։

Փորձարկման արձանագրությունները ցույց են տվել, որ բոլոր նմուշները նշված ցուցանիշներով համապատասխանում են սահմանված պահանջներին (ԳՕՍՏ 33222-2015)։

Մրցակցության և սպառողների շահերի
պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031