Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի կատարողականը նվազել է 48%, իսկ նոր դեպքերի թիվն աճում է 22%, դժվար է խոսել արդյունավետ կանխարգելման մասին. Անուշ Պողոսյան

Դեկտեմբեր 11,2025 13:04

«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Հայաստանի Հանրապետության չարորակ նորագոյացությունների առանցքային ցուցանիշների վերլուծությունը, մասնավորապես նորագոյացությունների տարածվածության շարժընթացը և առավել տարածված նոզոլոգիաների վիճակագրական պատկերը, վկայում են իրավիճակի շեշտակի վատթարացման մասին։

Կյանքում առաջին անգամ հաստատված ախտորոշմամբ չարորակ նորագոյացություններով հիվանդների թիվը 2022 թվականի համեմատ աճել է 1874-ով, ինչը կազմում է շուրջ 22% աճ։

Չարորակ նորագոյացություններով ապրող պացիենտների ընդհանուր թվաքանակը տարեվերջին ևս աճել է շուրջ 21%։

Սակայն այս ամբողջ վտանգավոր և աճող դինամիկայի ֆոնին Առողջապահության նախարարության կողմից իրականացվող սկրինինգային ծրագրերի կատարողականը շարունակաբար նվազում է։
Մասնավորապես՝ կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգային ծրագրի կատարողականը նվազել է 48%–ով, ինչը փաստացի հակասում է նախարարության կողմից հնչեցվող կանխարգելման վերաբերյալ հայտարարություններին։

Անահիտ Ավանեսյան, երբ հոկտեմբերին՝ կանանց կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամսվա շրջանակում, Դուք կառավարության անդամների կոստյումներին ամրացնում էիք սինվոլիկ իրազեկման նշանը, արդար կլիներ նույն պահին ներկայացնել նաև Ձեր ոլորտի իրական վիճակը բնութագրող այս ցուցանիշները։

Երբ կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի կատարողականը նվազել է 48%, սկրինինգային ծրագրերի ընդհանուր ընդգրկվածությունը տարվա ընթացքում շարունակաբար անկում է ապրում, իսկ նոր դեպքերի թիվը աճում է 22%, դժվար է խոսել արդյունավետ կանխարգելման մասին։

Հանրությանը փոխանցվող գեղեցիկ ժեստերը չեն կարող փոխարինել այն կտրտուկ աշխատանքին, որը պարտադիր է հիվանդացության այս մակարդակներում։

Եվ, այո, նաեւ արդար կլիներ, որ Նիկոլ Փաշինյանին ներկայացնեիք ոչ միայն սիմվոլիկան, այլև այդ սիմվոլիկայի հակառակ կողմում կանգնած մերկ թվերը, որովհետև դրանք են իրական պատկերը, ոչ թե արշավային ատրիբուտիկան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031