«Պատարագը չի կարող ծառայեցվել վերնախավին, պատարագը մատուցվում է եւ ուղղված է Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին եւ ոչ մի քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ։ Անվտանգության միջոցառումների առումով չեմ կարող պատասխանել, այո, գուցե երկրի քաղաքական վերնախավի ներկայությունը ենթադրում է որոշակի գործողություններ մինչ այդ այցելությունները։ Չեմ կարծում՝ այստեղ որեւէ խնդիր կա»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Այո, որոշ քաղաքացիներ փորձում են նաեւ քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություններ բարձրաձայնել եկեղեցու ներսում, ինչը պատարագը շեղելուն եւ դրանից հայացքները տանելուն է ուղղված։ Այս սադրիչ գործողությունները, իհարկե, հաճելի չեն, բայց նաև, ըստ էության, իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերվում այս ամենին։ Եվ մեր քաղաքացիների ոչ մի իրավունք չի խախտվում։ Մի կին այնտեղ ասում էր՝ 70 տարվա մեջ առաջին անգամ եմ գալիս եկեղեցի։ Շատ այլ մարդիկ ասում են, որ առաջին անգամ է, որ մասնակցում են պատարագին, որովհետեւ հասկանում են, որ այս հոգեւոր նորոգման ճանապարհին հավատում են եւ աջակից են»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Անդրադառնալով Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին՝ Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Նույն Կճոյանի՝ սրբազանի կողմից զեղչման որոշակի դիրքորոշում է արտահայտվել, սա էլ պետք է գնահատել»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































