Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր ենք ստացել դիմումը, օրենքով սահմանված ընթացակարգերով ընթացք կտանք»․ Անահիտ Ավանեսյանը՝ Միքայել սրբազանի վիրահատության մասին

Դեկտեմբեր 11,2025 14:02

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի առողջական վիճակին։

Ավելի վաղ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էր ահազանգել, որ կալանքի տակ գտնվող Միքայել սրբազանը անհապաղ վիրահատության կարիք ունի։ Այնուհետեւ, այդ մասին հայտարարություն էր տարածել նրա պաշտպանական թիմը՝ ներկայացնելով փաստեր։ 

Անահիտ Ավանեսյանն ասաց․ «Ես պետք է ասեմ, որ անազատության մեջ գտնվող բոլոր անձինք հավասար կերպով օգտվում են անհրաժեշտ բուժօգնությունից։ Եվ չկա որեւէ անձ այսօր քրեակատարողական հիմնարկում, ով անհրաժեշտություն ունի բուժզննման, սպասարկման, վիրահատության, եւ ինչ-որ կերպով սահմանափակված է նրա իրավունքը։ Ես սա բացառում եմ, սա իմ անձնական եւ մեր համակարգի հստակ վերահսկողության ներքո է»։

Անդրադառնալով Միքայել սրբազանին՝ Ավանեսյանն ասաց․ «Մենք այսօր ենք ստացել նման դիմում եւ միանշանակ կդիտարկենք, օրենքով սահմանված ընթացակարգերով կնայենք, ընթացք կտանք»։ Նա նշեց, որ պաշտպանների կողմից է ստացվել դիմումը։ Նախարարը նաեւ հավելեց․ «Մենք նախորդ անգամ դիմում չենք ստացել, որն ըստ համապատասխան ընթացակարգերի ենթադրել է այն պահանջը, ինչը հիմա հնչեցվում է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031