Լրահոս
Օրվա լրահոսը

Այս փաստը, թերևս, չէր կարող անմասն մնալ ռեժիմի աչքից, և միանգամից միացվեց ռեպրեսիվ մամլիչը. Արմեն Հովասափյան

Դեկտեմբեր 11,2025 15:22

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը

Եվ ուրեմն, Փաշինյանը երեկ Գերմանիայում բացահայտ կերպով հավասարության նշան է դնում Արցախի հարցի և Ալիևի կողմից ներմուծված «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի միջև և հայտարարում, թե «եթե մենք ուզում ենք, որ ադրբեջանցիները չասեն «Արևմտյան Ադրբեջան», մենք էլ պիտի մոռանանք Արցախի հետ վերադարձի մասին»։

Մինչ այդ, նախօրեին Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում լսումներ էին կազմակերպվել՝ կապված դեկտեմբերի 10-ի՝ Արցախի սահմանադրության օրվա հետ, որին մասնակցում էին Արցախի հարցով մտահոգ քաղաքական ուժեր և անհատներ։ Այս փաստը, թերևս, չէր կարող անմասն մնալ ռեժիմի աչքից, և միանգամից միացվեց ռեպրեսիվ մամլիչը։

Որպեսզի ավելի հստակ և պարզորոշ հասկանաք հայաստանյան կոլաբորանտ կառավարիչների փոքրոգության ու ճղճիմության չափը, ասեմ, որ այս պահին քննիչների մի խումբ գտնվում է Արցախի ներկայացուցչությունում՝ առանց որևէ պարզաբանում ներկայացնելու, զբաղված է փնտրտուքներով։

Ըստ էության՝ Նիկոլի ադրբեջանական «պարտնյորը» իր անհանգստությունն ու դիրքորոշումն է հայտնել երեկվա տեղի ունեցածի վերաբերյալ, իսկ վերջինիս հայաստանյան ներկայացուցիչն էլ անցել է գործի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031