Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը. Արտակ Բեգլարյան

Դեկտեմբեր 11,2025 15:42

ՀՀ Քննչական կոմիտեից մեծաքանակ խմբով ներկայացել են Արցախի ներկայացուցչություն: Խուզարկություն է տեղի ունենում Արցախի ներկայացուցչությունում՝ արցախցիների վերադարձին վերաբերվող խորհրդարանական լսումներից մեկ օր անց:

Արցախ Միության հիմնադիր նախագահ, Արցախի հանրապետության նախկին պետնախարար, Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի ձեւակերպմամբ, կարող է կապ լինել արցախցիների վերադարձին վերաբերող խորհրդարանական լսումների եւ այսօրվա խուզարկությունների միջեւ:

«Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ վարչապետը: Արցախի ժողովուրդը պետք է որոշի՝ վերադառնո՞ւմ է, թե՞ չի վերադառնում: Արցախի ժողովուրդն է այդ իրավունքի տերը: Տվյալ պարագայում ՀՀ վարչապետը կարող է միայն ՀՀ կառավարության դիրքորոշումը ձեւակերպել, որը մեզ համար խիստ անընդունելի է եւ ցանկալի չէ:

Դատապարտելի է, որ Հայաստանի կառավարությունը նման դիրքորոշում ունի: Ընդ որում, իրավունքները վաճառքի է հանում, եւ երկրորդը, Փաշինյանը հավասարության նշան է դնում Արցախի ժողովրդի վերադարձի ու ադրբեջանցիների «վերադարձի» միջեւ, որտեղ որեւէ եզր չկա ոչ պատճառների մասով, թե ով ինչպես է լքել իր տունը, ոչ փոխհատուցումների, ոչ ժամկետների, ոչ ծավալների եւ ոչ էլ իրավական հիմքերի առումով»,-ասաց Արտակ Բեգլարյանը:

Տեսանյութն ամբողջությամբ.

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031