Մոսկվայում ՀՀ դեսպանատան մոտ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմավորել են բողոքի ցույցով՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու, հոգևորականների և քաղբանտարկյալների:
Ցուցարարների ձեռքերին ազատությունից զրկված սրբազանների նկարներն էին։ ՀՀ իշխանություններին ցուցարարները կոչ են արել հրաժարվել հակասահմանադրական գործողություններից ու ազատ արձակել հոգևորականներին և գործարար Սամվել Կարապետյանին։
Ցույցին միացած հոգևորականները ռուսաստանաբնակ հայերին կոչ են արել համախմբվել և ամուր կանգնել Եկեղեցու և Հայրապետի կողքին, ո՛չ ասել Փաշինյանի ռեժիմի ապազգային քաղաքականությանը և տուրք չտալ թշնամական քարոզչությանը, որի նպատակն է պառակտել հայությանը, թուլացնել և կազմաքանդել Հայոց պետականությունը։


















































