Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Խանդանյանն արժեւորել է Բենիլյուքսի երկրների՝ Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների եւ Բելգիայի հետ խորացող հարաբերությունները

Դեկտեմբեր 11,2025 16:22

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, հանձնաժողովի անդամներ Հռիփսիմե Գրիգորյանը եւ Հասմիկ Հակոբյանը դեկտեմբերի 11-ին հանդիպել են Բենիլյուքսի երկրների Արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրենների հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանն արժեւորել է Բենիլյուքսի երկրների՝ Լյուքսեմբուրգի, Նիդերլանդների եւ Բելգիայի հետ խորացող հարաբերությունները: Հանձնաժողովի նախագահն անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն ընդլայնվող համագործակցությանը, խոսել ՀՀ քաղաքացիների համար Եվրամիության վիզաների ազատականացման շուրջ երկխոսությունից՝ այդ գործընթացում կարեւորելով նաեւ Բենիլյուքսի երկրների ակտիվ ներգրավվածությունը:

Հյուրերի խնդրանքով հանձնաժողովի ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանում տեղի ունեցող գարգացումներին, մանրամասներ ներկայացրել Ադրբեջանի հետ խաղաղության հաստատման գործընթացից:

Մտքեր են փոխանակվել Հայաստանի ներքաղաքական զարգացումների, ինչպես նաեւ հաջորդ տարի տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031