Լրահոս
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, այլապես օրենքի ընդունումից հետո 27 տարին լրացած անձինք չեն վերադառնա ՀՀ, կսպասեն մինչև լրանա իրենց 37 տարին. Հայկ Սարգսյան

Դեկտեմբեր 11,2025 17:27

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Կառավարությունն այսօր հավանություն տվեց իմ կողմից շրջանառված օրենքի նախագծին, այն Ազգային ժողովում կքննարկվի 2026 թվականի հունվարին։

Նախագծով առաջարկում եմ ընդլայնել իմ հեղինակած նախորդ օրենքի ընձեռած հնարավորությունները, որն ընդունվեց 2024 թվականի հունվարին։

Ըստ այդ օրենքի զինվորական ծառայություն չանցած 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրական պատասխանատվությունից կամովին ընտրելով նշված 5 տարբերակներից մեկը՝

1. ծառայել 24 ամիս,
2. ծառայել 12 ամիս և պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ,
3. ծառայել 6 ամիս և պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ,
4. ծառայել 1 ամիս և պետական բյուջե վճարել 8 միլիոն դրամ,
5. զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ:

Օրենքի ընդունումից անցել է 1 տարի և 10 ամիս, այսօր ունենք 1110 հետախուզվող անձ ում 27 տարին լրացել է օրենքի ընունումից հետո։

Անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, որպեսզի օրենքի ընդունումից հետո 27 տարին լրացած անձինք նույնպես կարողանան օգտվել այս օրենքից, այլապես նրանք չեն վերադառնա Հայաստանի Հանրապետություն, կսպասեն մինչև լրանա իրենց 37 տարին և վաղեմության հիմքով կարճվի հարուցված քրեական գործը։ Մենք կկորցնենք թե՛ մարդկային, և թե՛ ֆինանսական մեծ ներուժ։

Նշեմ նաև, որ օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ 2024 թվականի փետրվարի 12-ից 2025 թվականի օգոստոսի 1-ն ընկած 17 ամիսների ընթացքում, սույն օրենքից օգտվել է 197 քաղաքացի, նրանք ծառայել և/կամ վճարել են սահմանված վճարներ ու հաշվառվել ՀՀ ԶՈՒ պահեստազորում։ Պետական բյուջե է մուտքագրվել 1.904.000.000 դրամ (5 միլիոն ԱՄՆ դոլար)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031