Սերժ Սարգսյանը երբեք չի հրաժարվել բանակցային որեւէ պաշտոնական առաջարկից․ այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Բոլոր նրանք, ովքեր հավասարության նշան են դնում են Արցախի հարցով Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության միջեւ, հրապարակված բանակցային որոշ փաստաթղթերի համատեքստում՝ ասելով, որ Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն փոխզիջումային տարբերակից հրաժարվել են, ըստ Էդուարդ Շարմազանովի՝ «լկտի ստում են»։
Նա նաեւ Սերժ Սարգսյանին ոչմիթիզական համարողներին հիշեցնում է՝ «Կիսիլյովի հարցազրույցից դուք էիք ինչ-որ կտոր պտտում, թե Սերժ Սարգսյանը փոխզիջումներից է խոսում․․․»։
Նախկին ԱԺ փոխխոսնակը ընդդիմախոսներին հիշեցնում է, որ նախ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Իգոր Պապովը խոսել են այն մասին, որ Սերժ Սարգսյանը երբեք չի հրաժարվել փոխզիջումային տարբերակով հարցը լուծելուց։
Կարդացեք նաև
Էդուարդ Շարմազանովը պնդում է՝ 2018-20 թվականներին ՀՀԿ-ն կողմ է եղել փոխզիջումային տարբերակով Արցախի հարցը լուծելուն եւ այո, ունեցել է կարմիր գծեր՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը եւ հանրաքվեով Արցախի կարգավիճակի վերջնական որոշումը։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































