«Նիկոլը դեմ է եղել Արցախի հայկականությանը, Նիկոլը դեմ է եղել, որպեսզի մեր հայրենիքը 42 հազար քառակուսի կիլոմետրից ավել լինի, անվտանգ լինի եւ կայուն լինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ կառավարության հրապարակած փաստաթղթերին։
Քանի որ կառավարությունում հրապարակել էին նաեւ որոշ հարցազրույցներ եւ հրապարակային հայտարարություններ՝ դրանք բանակցային փաստաթղթեր համարելով, ընդդիմադիր պատգամավորը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը կհրապարակի նաեւ Դուշանբեում, վերելակում Իլհամ Ալիեւի հետ ունեցած իր զրույցը․ «Նիկոլը անպայմանորեն պետք է հրապարակի այն հայտնի ծրարը, որ ստացել է Ալիեւից՝ Ալիեւի աշխատակազմի միջոցով։ Թե ի՞նչ է եղել այդ ծրարի մեջ, մեզ դա շատ հետաքրքիր է։ Թույլ տվեք նաեւ հիմնավոր կասկած հայտնել առ այն, որ այնտեղ ուղղակի Արցախի վաճառքի գինն էին պայմանավորվում եւ Հայաստանի շահը դավաճանելու գինն էին պայմանավորվում, բայց դա էլ թող հրապարակի, որովհետեւ դա մեծ նշանակություն է ունենալու Նիկոլի մեղադրական եզրակացության համար»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































