Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի խորհրդարանում փորձաշրջան անցնող անչափահաս ուսանողները սեռական բռնության են ենթարկվել. գրում է թուրքական մամուլը

Դեկտեմբեր 11,2025 17:40

Ermenihaber.am. Թուրքական մամուլում տարածվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի խորհրդարանի ճաշարանում փորձաշրջան անցնող փոքր տարիքի մասնագիտական քոլեջի որոշ ուսանողներ աշխատակիցների կողմից ենթարկվել են սեռական բռնության: Նշվում է, որ իրավիճակի մասին հայտնի է դարձել, երբ 16 տարեկան ուսանողը իրեն ուղարկված նամակը ցույց է տվել ղեկավարությանը: Պնդումների համաձայն՝ երեխաներից մեկն էլ տեղի ունեցածի մասին պատմել է ծնողներին և հենց վերջինիս հայրն էլ գործը հասցրել է դատախազություն:

Թուրքական «Birgün» թերթում տեղ գտած լուրի համաձայն՝ խորհրդարանում ուսանողների նկատմամբ սեռական ոտնձգությունները երկարատև բնույթ են կրել: Պնդումների համաձայն՝ այդ ընթացքում մի շարք ուսանողներ են զոհ գնացել նման դեպքերի:

Թուրքիայի խորհրդարանի գլխավոր քարտուղարությունը հայտնել է, որ դեպքի առնչությամբ այժմ աշխատանքներ են տարվում և բոլոր պատասխանատուներին պարզելու համար համապատասխան քայլեր ձեռնարկելուն զուգահեռ հանդիպումներ են իրականացվում ուսանողների հետ: Քարտուղարությունը նշել է, որ, բոլոր կողմերի հետ հանդիպելով, մանրամասն կերպով ուսումնասիրելու են թեման, ապա՝ ստացված տեղեկատվությունը մանրամասն վերլուծելու:

Նշվել նաև, որ որոշ աշխատակիցներ փորձաշրջան անցնող երեխաներին ուղարկել են նամակներ «Իմ փոքրիկ սիրելի/փոքրիկս» բովանդակությամբ: Բացի այդ, խորհրդարանի աղբյուրների համաձայն՝ սեռական բռնության պնդումների կիզակետում գտնվող ճաշարանի անձնակազմը բաղկացած է մոտավորապես 10 մարդուց և վերջիններս ամեն տարի իրենց մոտ փորձաշրջան անցնողների վերաբերյալ տեղեկատվությամբ փոխադարձաբար կիսվել են միմյանց հետ:

Ընդգծվել է, որ դեպքի առնչությամբ ընթանում է խորքային հետաքննություն, որի շրջանակներում համապարփակ կերպով ուսումնասիրվում են առաջ քաշված բոլոր պնդումները: Թուրքական մամուլում դեպքի վերաբերյալ տարածվող լուրերը որակվում են որպես սկանդալային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031