Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատուրյանը և Սերդար Բերդիմուհամեդովը քննարկել են Հայաստանի և Թուրքմենստանի համագործակցության խթանման ուղղությամբ հաջորդ քայլերը

Դեկտեմբեր 11,2025 17:51

Թուրքմենստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն առանձնազրույց է ունեցել Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի հետ։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Թուրքմենստանի մշտական չեզոքության 30-ամյակի կապակցությամբ, մաղթելով շարունակական զարգացում և առաջընթաց Թուրքմենստանին, ինչպես նաև բարօրություն ու խաղաղություն թուրքմեն ժողովրդին։

Սերդար Բերդիմուհամեդովը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և Թուրքմենստանի համար կարևոր միջոցառմանը մասնակցելու համար՝ ընդգծելով, որ բարձրաստիճան փոխայցելություններն էական խթան են երկու երկրների հարաբերությունների ու համագործակցության ամրապնդման գործում։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Թուրքմենստանի քաղաքական, տնտեսական, կրթամշակութային և այլ ոլորտներում համագործակցության խթանման ուղղությամբ հաջորդ քայլերը։ Անդրադարձ է կատարվել պատմամշակութային ժառանգության պահպանության գործում համատեղ նախաձեռնությունների կարևորությանը։

Զրույցի ընթացքում շեշտվել է նաև էներգետիկ և հաղորդակցության ոլորտներում համագործակցության ընդլայնմանն, ինչպես նաև ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը։

Կողմերը վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը խորացնելու, ինչպես նաև միջազգային հարթակներում արդյունավետ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031