Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի ավագանիում ՔՊ-ն նոր անդամ ունի

Դեկտեմբեր 11,2025 17:55

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամին մանդատ է տրամադրել։

Հանձնաժողովը ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արման Մովսեսի Լազրյանը նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Այսպիսով, մանդատը տրվել է  Խորեն Գեւորգի Հովհաննիսյանին։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031