-Ինձ չի թվում, թե ինքը պատմությունը չգիտի պարզապես ինչպես ձեռք է տալիս մարդկանց, այնպես են ձեւակերպում: Ամեն անգամ իր հետ կապված բաները շատ հեշտությամբ կարող ենք ասոցացնել Ադրբեջանի հետ՝ պատմությունը խեղաթյուրելը, այլ կերպ ներկայացնելը,- Aravot.am-ին ասաց Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով մեղադրյալ Հրայր սարկավագ Հակոբյանը՝անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 301 թվականին պետության կողմից ստեղծվեց եկեղեցին:
Հրայր սարկավագը հորդորեց Փաշինյանին Ագանթագեղոս կարդալ. «Լավ ներկայացրել է քրիստոնեության ընդունումը: Փաշինյանի կողմից փաստերը խեղաթյուրվեցին, որովհետեւ նպատակ կար ներկայացնել մի բան, որի հիմքերը չկան արդարադատության, ճշմարտության, հայի արժանապատվության մեջ: Խեղաթյուրելով կշարունակի: Այլ բան է, որ ինքը դրանով ուզում է ասել, որ ով որ երկրի ղեկավար է եղել, ինքն է թույլ տվել, դա էլ կարելի է մեկնաբանել: Որովհետեւ վերջին ժամանակներին տեսնում ենք, որ ինչպես էլ պնդում է, որ ինքը հասարակ քաղաքացի, հայ եկեղեցու հետեւորդ, ոչ մի բան չի անում որպես հասարակ քրիստոնյա, զորքերով է գնում, ամեն ինչ կազմակերպում են իր համար… մեզ համար սովորակա՞ն դարձավ, որ ոտնահարելով կգնան ամեն ինչ: Իրենք հասկանո՞ւմ են պատարագի խորհուրդը, որ Աստված աներեւույթ բազմած է սուրբ սեղանին: Մեկ էլ գալիս է մեկը՝ թիկնազորով ու ժողովուրդը սպասելով՝ ծափ է տալիս այդ մեկին, ինքը Աստծուց կարեւո՞ր է»:
Հրայր սարկավագը խորամանկ մոտեցում է համարում Փաշինյանի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզում հոգեւորականների համար ֆինանսական վիճակի բարելավման երաշխիքներին վերաբերող առաջարկը. «Որեւէ հավակնություններ չունեմ, բայց ես իրենից լավ ղեկավար կլինեի, մի քիչ թող լավ մտածի, դա իր տեղը չէ»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































