Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը երեկ Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցած լսումներով է պայմանավորում այսօր Արցախի ներկայացուցչությունում իրականացված խուզարկությունները:
«Քաղաքական լուրջ օրակարգ ձեւավորվեց, Հայաստանի եւ Արցախի բոլոր արտախորհրդարանական ու խորհրդարանական խելամիտ ուժերը ներկայացուցչությունում էին եւ քննարկումը տեղի էր ունենում արցախցիների վերադարձի իրավունքի շուրջ: Դա խորը անհանգստություն պատճառեց երկու հոգու՝ Ադրբեջանի նախագահին ու ՀՀ վարչապետին, եւ տեսնում ենք հիմա դրա հետեւանքը»,- լրագրողներին ասաց Հակոբյանը:
Պատգամավորի խոսքով՝ Հայաստանը հիմա այնպիսի իրավիճակում է, որ բոլորը որոշում պետք է կայացնեն՝ անցնե՞ն Փաշինյանի թրի տակով, թե՞ ոչ: Ով անցնում է, դառնում է այս իշխանությունների յուրային ու ներվում են նրա բոլոր գործած մեղքերը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































