Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի մեր հայրենակիցները պետք է շատ արագ ունենան պատշաճ բնակարան իրենց մայր հայրենիքում և հնարավորություն ստանան լիարժեք ինտեգրվել մեր հասարակություն. Մանե Թանդիլյան

Դեկտեմբեր 11,2025 22:30

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արցախի մեր հայրենակիցների բնակապահովման ծրագիրն իրականում «արտագաղթի ծրագիր» է, քանի որ կառավարության անգործության արդյունքում՝ 25.000 ընտանիքներից երկու տարում բնակարան է ձեռք բերել ընդամենը 1.500 ընտանիք։

Գործող ծրագրի պայմանները լիովին անընդունելի են արցախցիների համար, և մենք ներկայացնում ենք իրական լուծումներ, որոնք հնարավոր են միայն իշխանափոխությունից հետո.

✔ Հանել ՀՀ քաղաքացիություն ստանալու անհիմն պահանջը,

✔ Արցախի քաղաքային բնակավայրերում ապրած մարդկանց համար սահմանել մեկ անձի համար 7 մլն դրամի չափով սերտիֆիկատ,

✔ Արցախի գյուղական բնակավայրերում ապրած քաղաքացիների համար սահմանել մեկ անձի համար 6 մլն դրամի չափով սերտիֆիկատ,

✔ Սահմանել ընտանիքի աջակցության նվազագույն չափ՝ 16 մլն դրամի չափով և առավելագույն չափ՝ 32 մլն դրամ՝ անկախ ընտանիքի անդամների քանակից։

Արցախցի մեր հայրենակիցները պետք է շատ արագ ունենան պատշաճ բնակարան իրենց մայր հայրենիքում և  հնարավորություն ստանան լիարժեք ինտեգրվել մեր հասարակություն։

Եվ սա նվազագույնն է, որ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է անել  նրանց համար։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031